ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողներին իրազեկել է, որ իրենք խնդրել են պաշտոնական Բաքվին Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակիցներին հնարավորություն ընձեռել այցելելու Ռուսաստանի քաղաքացիներին։ «Ցավոք, այս պահին Ռուսաստանի դեսպանին հնարավորություն չի տրվել այցելեուլ Ռուսաստանի քաղաքացիներին, այդ թվում՝ ռուսական լրատվամիջոցների լրագրողներին»,- հավելել է Զախարովան:               
 

Արմեն Աշոտյանը հանդիպել է Ռումինիայի ազգային կրթության նախարարի հետ

Արմեն Աշոտյանը հանդիպել է Ռումինիայի ազգային կրթության նախարարի հետ
25.11.2014 | 18:00

«Բարձրագույն կրթության ապագան» Բոլոնյան գործընթացի հետազոտողների համաժողովին մասնակցելու նպատակով Ռումինիայում գտնվող ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը հանդիպում է ունեցել Ռումինիայի ազգային կրթության նախարար Ռեմուս Պրիկոպիեի հետ: Վերջինս շնորհակալություն է հայտնել Արմեն Աշոտյանին իր հրավերն ընդունելու և Բուխարեստ ժամանելու համար, ինչպես նաև գոհունակություն հայտնել կրթության ոլորտում երկկողմ հարաբերություններում արձանագրված առաջընթացի համար՝ առանձնակի կարևորելով հայ համայնքի դերն այս գործում:

Արմեն Աշոտյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ռումինացի գործընկերոջն ընդունելության համար` անդրադառնալով կրթության և գիտության ոլորտում հայ-ռումինական համագործակցության խնդիրներին: Նախարարն առանձնակի շեշտել է այդ հարաբերությունների խորացմանը նպաստող Բուխարեստի համալսարանում բացված հայոց լեզվի կենտրոնի, Կլյուժ-Նապոկա քաղաքի համալսարանում բացված հայագիտական ինստիտուտի, ինչպես նաև արևմտահայերեն և արևելահայերեն տպագրվող գրականության դերն այդ գործում:
Կողմերը քննարկել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: Հանդիպման ավարտին Արմեն Աշոտյանը հրավիրել է Ռեմուս Պրիկոպիեին` մասնակցելու 2015 թվականին Երևանում կայանալիք Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթաժողովին, որը Ռումինիայի ազգային կրթության նախարարն ընդունել է:

Դիտվել է՝ 1178

Մեկնաբանություններ